ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի՝ ապրիլի 24-ի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Թրամփի՝ ապրիլի 24-ի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի հայտարարությունը, տեղեկացնում է ТАСС –ը՝ հղում անելով արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրությունը:

«Այս հայտարարությունը, որը ներքին քաղաքական համոզմունք է պարունակում, մեզ համար անվավեր է: Մենք հերքում ենք հայտարարության մեջ առաջ քաշված մեղադրանքները: Տեսնում ենք, որ դրանում համառորեն անտեսվում են 500 000 մուսուլմանների տառապանքները, որոնք սպանվել են հայ ապստամբների կողմից այդ ժամանակահատվածում: Այդպիսի անարդար վերաբերմունքն անհրաժեշտ է փոխել»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուժի մեջ է մնում Անկարայի՝ «1915 թվականի իրադարձությունները հետաքննելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» առաջարկը:

  • Կիսվել: