հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը զանգել է Լավրովին

Թուրքիայի ԱԳ նախարարը զանգել է Լավրովին

Հոկտեմբերի 11-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Ըստ հաղորդագրության՝  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի հայտ է եկել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո:

Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

  • Կիսվել: