ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը

Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստը

Թուրքիան պատրաստ է օգնել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետևանքները վերացնելու համար: Այդ մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն, ով հանդիպել է Լիբանանի բարձրաստիճան ղեկավարներին, այդ թվում` նախագահ Միշել Աունին, հայտնում  է «Ազատություն ռադիոկայանը»։

Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հազարավոր բնակիչներ վնասվածքներ են ստացել, ավելի քան 250 հազար մարդ դարձել է անօթևան:

«Թուրքիան պատրաստ է օգնել Բեյրութում աննախադեպ աստիճանի ավերված նավահանգիստը վերակառուցելու հարցում»,- ասել է փոխնախագահը:

Նա նաև հավաստիացրել է, որ թուրքական շտապօգնության ծառայությունները կարող են օդային ճանապարհով Թուրքիայի հիվանդանոցներ տեղափոխել ծանր վիրավորներին:

  • Կիսվել: