երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիան նպաստելու է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորության օգտագործմանը. Բրազիլիայում Թուրքիայի դեսպան

Թուրքիան նպաստելու է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորության օգտագործմանը. Բրազիլիայում Թուրքիայի դեսպան

Թուրքիան նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման պատմական պատուհանի հնարավորությունների օգտագործմանը: Այս մասին Correrio Brazilience թերթին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հալիլ Իբրահիմ Աքչան։

Նա նշել է, որ իրենք ՛՛հստակ հավատում են, որ Հարավային Կովկասը կհասնի տարածաշրջանային բարգավաճմանը, որին արժանի է` հիմնված ամուր խաղաղության և կայունության վրա՛՛:

՛՛Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները այս հարցում և նպաստել այս հնարավորությունների պատմական պատուհանի օգտագործմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Աքչան:

Նր խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ ՛՛երրորդ կողմերը կաջակցեն տարածաշրջանում այս դրական զարգացումներին՝ հայկական կողմին Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության կոչ անելով՛՛:

  • Կիսվել: