հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղի հարցի լուծման համար. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղի հարցի լուծման համար. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով համաժողովում իր ելույթում  անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքների» հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:

Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է, որ Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղի հարցի լուծման համար:

  • Կիսվել: