Թուրքիան ԵՄ-ի հետ արդեն շանտաժի լեզվով է խոսում. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Թուրքիայի ցինիզմը սահմաններ չի ճանաչում: Առնվազն երեք աշխարհամասերում լինելով իրավիճակ ապակայունացնող հիմնական գործոն՝ այս պետության ղեկավարը հայտարարում է, որ վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար:
Այլեւս պարզ է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերություններում օգտվում է տվյալ երկրի գործիքակազմից: Եվ այսօր, ըստ էության, ոչ այդ երկրի, ոչ էլ ԵՄ-ի կողմից այս երկխոսությունը չի ընկալվում ԵՄ-ին անդամակցելու համատեքստում: Թուրքիան ընդամենը փորձում է դիմակայել միջազգային ճնշումներին՝ օգտագործելով մտրակի եւ բլիթի հնացած համադրությունը: Դա չի աշխատի, եթե ԵՄ որոշ երկրներ իրոք չեն խրախուսում Թուրքիայի ծավալապաշտական գործողությունները, ինչպես հայտարարում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։