չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում արտացոլված են նրա «տարածքային պահանջները» Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»․ թուրք պատգամավոր

«Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում արտացոլված են նրա «տարածքային պահանջները» Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»․ թուրք պատգամավոր

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիա-Ադրբեջան բարեկամության հիմնադրամի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից կազմակերպված արարողության ժամանակ, որը նվիրված էր Խոջալուի դեպքերի 32-րդ տարելիցին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր «տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ», հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։

Ըստ նրա՝Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։

 

  • Կիսվել: