կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Թուրքիան արգելել է իր օդային տարածքով գերմանական ռազմական ինքնաթիռի թռիչքը Հայաստան

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով գերմանական ռազմական ինքնաթիռի թռիչքը Հայաստան

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով գերմանական ռազմական ինքնաթիռի թռիչքը Հայաստան ։ Ինքնաթիռը պետք է ժամանակին տեղափոխեր Աֆղանստանում իր առաքելությունը կատարող հայ խաղաղապահներին, տեղեկացնում է Spiegel-ը:

Հուլիսին ինքնաթիռը Գերմանիայից մեկնել էր Հայաստան, որպեսզի վերցներ Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին ։

Ինչպես նշվում է՝ թուրք դիսպետչերն առանց որեւէ պատճառի, ինքնաբուխ կերպով մերժել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն տալու հարցում:

Խնդիրը չլուծվեց նաև թուրքական իշխանությունների կողմից. Գերմանիան ստիպված էր ինքնաթիռն ավելի երկար երթուղով ուղարկել Հայաստան ՝ օգտագործելով Ռուսաստանի օդային տարածքը, և միայն օգոստոսի կեսերին հաջողվեց հայ խաղաղապահներին տեղափոխել Հայաստան:

  • Կիսվել: