երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել. Աբովյան

Թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել. Աբովյան

Մինչ իշխանությունը զբաղված է՝ Հայաստանի ներսում քաղաքական "ավատյուրիզմով" և ընդդիմադիրներին ու այլախոսներին ինքնամոռած ճնշելով, զուգահեռ կիրառելով լայնածավալ տեղեկատվական տեռոր անհնազանդների հանդեպ, մեր տարածաշրջանում արդեն տևական ժամանակ է, ինչ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կրում են իրենց մեջ չափազանց լուրջ վտանգներ։ Այս մասին գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

«Ադրբեջանի «կիրթ» ղեկավարության՝ հակահայկական անասնական պահվածքին չեմ անդրադառնա, քանզի համարում եմ, որ մեկնաբանել ադրբեջանցիների կամ թուրքերի հակահայկական ոռնոցները իմաստ չունի...
Իրոք.
Ինչպե՞ս մեկնաբանել, օրինակ Ալիևի հակահայկական վնգստոցները։
Նա ֆաշիստական գաղափարախոսություն կրող երկրի ղեկավար է ու դրանց հետ խոսել կարելի է միայն բիրտ ուժի դիրքերից։
Կամ նույն Թուրքիան, որը արդեն առանց որևէ կոմպլեքսավորման, ամեն շաբաթ սպառնում է մեզ, օգտագործելով տարատեսակ քաղաքական հարթակներ։
Իմիջայլոց, թուրքերը որոշել են մի նոր պատմամշակութային ահաբեկչություն իրականացնել։
Այս անգամ «վերականգնելով» հայկական՝ Անի քաղաքում գտնվող պատմական կոթողները։
Ղարսի քաղաքապետի տեղակալ Ահմեդ Արսլանը, հպարտ զեկուցում է իրենց մամուլին, որ իրենք նպատակ ունեն վերականգնել "թուրքական պատմության" համար կարևոր նշանակություն ունեցող՝ Անի քաղաքի կոթողները, որպեսզի ներկայացնեն ամբողջ աշխարհին ԻՐԵՆՑ պատմությունը։
Դե այն փաստի մասին, որ Անի քաղաքը հայկական հնագույն մայրաքաղաք է և թուրքերը Անիում միայն անկոչ բարբարոս էթնոսեն,դրա մասին բնականաբար ոչ մի ակնարկ չկա։

Դուք պատկերանցնում եք չէ՞, սա ինչ վտանգներ է իր մեջ կրում»։

  • Կիսվել: