ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրք կուսակցապետն առաջարկում է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Թալեաթի անունով

Թուրք կուսակցապետն առաջարկում է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Թալեաթի անունով

Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր ՛՛Հաղթանակ՛՛ կուսակցությունն առաջարկում է ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով: 

Կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը նախագիծն առաջարկել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում հայերին ազգայնամոլական ՛՛գորշ գայլերի՛՛ նշանն է ցույց տվել։

Իր թվիթերյան էջում թուրք պատգամավորը, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե ձեր արձագանքն անկեղծ է, սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը։ Այժմ դուք առերեսվում եք ՛՛անկեղծության թեստի՛՛ հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք, մենք կծափահարենք ձեզ՛՛:

 

  • Կիսվել: