երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից

Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին 2021 թվականի հոկտեմբերի 5-ից ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Սողոմոնյանը նշանակվել էր 2021թ. հունվարի 21-ին։ 2018-2021թթ.-ին զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

 

  • Կիսվել: