ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծովինար գյուղում հրդեհվել է  մոտ 200 հակ անասնակեր

Ծովինար գյուղում հրդեհվել է մոտ 200 հակ անասնակեր

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։

  • Կիսվել: