կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թշնամուց վախեցած իշխանությունից անիմաստ է սպասել, որ հերոսություն կգործի. Արծվիկ Մինասյան

Թշնամուց վախեցած իշխանությունից անիմաստ է սպասել, որ հերոսություն կգործի. Արծվիկ Մինասյան

Գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծին։ 

«Այս հայտարարությունը պետք է օգտագործվեր, որպեսզի ոչ միայն պատասխան տրվեր Ալիևին և նրա նմաններին, այլ նաև համահայկական ուժի համախմբման գործողություն պետք է իրականացվեր։ Հայտարարության տեքստը կդնենք շրջանառության մեջ և արտահերթ նիստ կհրավիրենք։ ՀՀ գործադիր իշխանությունից պահանջվում է, որպեսզի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը։ Քանի որ գործ ունենք թշնամուց վախեցած մի իշխանության հետ, ապա սպասել, որ հերոսություն կգործի, ուղղակի անիմաստ է», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանություններից պահանջում են հայտարարել, որ չի կարող լինել մի համաձայնություն, որը Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարող է խախտել։

  • Կիսվել: