Ծառուկանին սխալ են զեկուցում, ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է. Սիմոնյան
Պարոն Ծառուկանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում իրականությունից բավականին հեռու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակը մենկաբանելով ԲՀԿ առաջնորդի հայտարարությունները, թե շուտով Հայաստանում սով է լինելու, նա նշեց․
«Միգուցե իրեն երդումներով նամակներ գրող մարդկանց, կամ այն մարդկանց մոտ է, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատել, միգուցե սով սկսել: Իսկ Հայաստանում սով չի եղել ու չի լինելու:
Շուտով քաղաքական դիսկուրսը, որը կառուցված է միայն կորոնավիրուսի վրա, ինչը սխալ է, կավարտվի: Խնդրում եմ, 2-3 ամիս անց այդ հարցը տալ պարոն Ծառուկյանին»,-ասաց նա:


