ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը պետք է լրամշակվի. փորձագետ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը պետք է լրամշակվի. փորձագետ

 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, երկրները շարունակում են սերտ ռազմաքաղաքական դաշնակցությունը։

«Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերը" թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, վերլուծաբան Արամ Սաֆարյանը։ Նրա խոսքով ՝ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարողանում փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։

«Երկրների միջև ակտիվորեն զարգանում է երկկողմ առևտուրը և բազմակողմ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում», - վստահեցրել է Սաֆարյանը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ փորձագետը նշել է.«Նրանք, ովքեր փակեցին Լաչինի միջանցքը, հույս ունեին դրանով վարկաբեկել հայ ժողովրդի աչքում ռուս խաղաղապահներին և Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանում հիմնական դերակատարի": Նա ընդգծել է Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշման անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է Բաքվին ստիպել բացել Լաչինի միջանցքը։

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին՝ Սաֆարյանը հայտարարեց, որ այն շատ փխրուն է և յուրօրինակ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն միջազգային հարաբերությունների և իրականության հետ։ "Այստեղից էլ եզրահանգումը. պետք է լրամշակել այդ համաձայնագիրը եւ օգնել Ռուսաստանին ունենալ այն ռեսուրսները, որոնք նրան հնարավորություն կտան ազատ եւ անարգել կատարել այդ փաստաթղթի դրույթները», - ընդգծել է Սաֆարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: