շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ակնհայտ է, որ հայաստանյան հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման ուղղությունից և գործընթացներից, որտեղ լոկոմոտիվ է հանդիսանում Ռուսաստանը․ Սաֆարյան

Ակնհայտ է, որ հայաստանյան հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման ուղղությունից և գործընթացներից, որտեղ լոկոմոտիվ է հանդիսանում Ռուսաստանը․ Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանին ձեռնտու է մասնակցել ինտեգրացիոն մեգանախագծին, որի անունն է ԵԱՏՄ: Այս մասին «Հահաստանը և Եվրասիական ինտեգրումը ԵԱՏՄ 10-ամյակին և այդ կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը» նվիրված ասուլիսին նշեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

«Շարունակվում է մեր տնտեսության առաջանցիկ զարգացումը, որտեղ կարևորագույն դեր է խաղում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրատնտեսական համագործակցությունը»,- նկատեց նա:

Փորձագետի խոսքով՝ այս տարի, երբ ԵԱՏՄ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, գործադրվում են առավելագույն ջանքեր խթանելու համար եվրասիական տարածքում համագործակցության հետագա զարգացման ուղիների ինտելեկտուալ փնտրտուքը և, ինչը պակաս կարևոր չէ, այս մեգատարածաշրջանի երկրների հետագա մերձեցման գործընթացը:

«Հայաստանը շարունակում է ակտիվորեն մասնակցել նոր որոշումների այդ փնտրտուքին և դա բխում է հայ ժողովրդի շահերից: Նույնիսկ այժմյան դժվար պահին, երբ գլոբալ խաղացողները թշնամություն են անում, մրցակցում են և հակամարտում համարյա բոլոր համաշխարհային և տարածաշրջանային նշանակության հարցերում, մեր երկիրն առայժմ զբաղեցնում է կառուցողական դեր և փորձում է ներդաշնակեցնել իր իրական և պոտենցիալ հնարավորությունները տարածաշրջանի հարևանների հնարավորությունների հետ այն հաշվով, որպեսզի ստանա ավելի մեծ օգուտ և ավելի մեծ շահ ծավալվող տնտեսական գործընթացներից»,- հավաստեց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է (և դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է) թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի աշխարհաքաղաքական նախապատվությունների հողի վրա հասարակական-քաղաքական բախումների թատերաբեմի: «Սա չի բխում Հայաստանի շահերից և այդ մասին պետք է պարզ ու հստակ ասել»,- նկատեց փորձագետը:

Ըստ նրա՝ պետք է լրջորեն նախապատրաստվել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարվան: «Կասկած չկա, որ 10 տարի առաջ ընդունվել է ճիշտ որոշում ԵԱՏՄ մասին Պայմանագրին միանալու վերաբերյալ: Դա թույլ է տվել մեր երկրին ավելի մեծ չափով բացահայտել իր տնտեսական ներուժը և ապահովել տնտեսության շարունակական զարգացումը, ինչն էլ իր հերթին պետք է որ բարեբեր ազդեցություն ունենա մեր երկրի զարգացման վրա»,- նշեց Սաֆարյանը:

Փորձքագիտական ակումբի անունից ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում նա կոչ  արեց երկրի իշխանություններին և գիտափորձագիտական հանրությանը խթանել հասարակական և գիտական բանավեճեր ԵԱՏՄ զարգացման վերաբերյալ: «Անհրաժեշտ է շարունակել նոր, թարմ, հաճախ ոչ ստանդարտ, օրիգինալ որոշումների և մոտեցումների կառուցողական փնտրտուքը, որը կնպաստի եվրասիական ինտեգրացիոն տարածքի զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք պետք է հասկանանք, որ գլոբալ տնտեսական մրցակցության դարաշրջանում, քաղաքական անկայունության մթնոլորտում տարածաշրջանային փոխշահավետ տնտեսական համագործակցությունը սկսում է ստանալ հատուկ իմաստ և հանդիսանում է կարևոր երաշխիք ոչ մեծ երկրների իրական, այլ ոչ թե ձևական ինքնիշխանության համար: Եվրասիական փորձագիտական ակումբը կոչ է անում Հայաստանի իշխանությանը ծավալել երկխոսություն գիտափորձագիտական հանրության հետ, ներգրավել մեր երկրի գիտնականներին և փորձագետներին (ովքեր ներդրում ունեն ինտեգրացիոն գործընթացների հետազոտման գործում), նպատակ ունենալով ապահովել հայկական ուրույն ներդրում եվրասիական ինտեգրման հետագա խորացման ուղիների մեծ փնտրտուքում: Հայկական գիտափորձագիտական հանրությունը ունի ներուժ եվրասիական հեռանկարների գիտական փնտրտուքին արժանապատվորեն մասնակցելու համար»,- շեշտեց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Եվրասիական փորձագիտական ակումբը Հայաստանում եզակի փորձ ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցելու և փոխգործակցելու ոլորտում: «Մենք անց ենք կացրել համատեղ փորձագիտական և վերլուծական միջոցառումներ և մեր գիտափորձագիտական ներուժի մասին բավականաչափ լավ գիտեն ԵԱՏՄ այդ կառավարման վերազգային մարմնում: Կարևոր է, որ 2024թ. Հայաստանը դառնա այնպիսի նշանակալից միջոցառումների անցկացման հարթակ, որպիսիք են Եվրասիական շաբաթը և ինտեգրման թեմայով միջազգային համաժողովները: Մենք խնդրում ենք Հայաստանի իշխանություններին այդ և այլ միջոցառումների լիարժեք մասնակիցը դարձնել առավելագույն թվով գիտնականների և փորձագետների և, որ շատ կարևոր է, գիտական և ուսանողական երիտասարդության ներկայացուցիչների: Մենք պատրաստ ենք հայաստանյան ակադեմիական հաստատություններում և առաջատար բուհերում փնտրել շնորհալի երիտասարդների, որոնք հետաքրքրված են ինտեգրացիոն թեմաներով և ցանկանում են դրանով զբաղվել մասնագիտորեն»,- նշեց փորձագետը:

Նա նաև շեշտեց, որ ակնհայտ է, որ հայաստանյան հասարակության մի մասը վերջին տարիներին հիասթափվել է եվրասիական ինտեգրման տեմպից և ուղղություններից և այդ գործընթացի, որտեղ լոկոմոտիվ է հանդես գալիս Ռուսաստանը, կողմնակիցների թիվը որոշակիորեն նվազել է: «Որպեսզի թույլ չտալ մեր հասարակությանը հեռանալ Ռուսաստանից, 2025թ. հետո թուլացնել ինտեգրման տեմպերը (նկատի ունենալով, որ այդ տարում են հասանելի լինելու կարևոր նպատակակետեր) մենք պարտավոր ենք հրավիրել հայկական երիտասարդության ուշադրությունն ու հետաքրքրությունը, ինչը, զգալի մասով նաև հասարակական-քաղաքական խնդիր է հանդիսանում: Այդ պատճառով էլ, ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում մեր երկիրը պետք է եվրասիական տարածքին և միջազգային հանրությանը ցուցադրի, որ կարող է արժանապատվորեն և նշանակալից կերպով մասնակցել վերոհիշյալ գործընթացներին, օրինակ դառնալ հայ ժողովրդի շահերից և կարիքներից բխող խելացի, հավասարակշռված մասնակցության համար, ինչպես եվրասիական ինտեգրման գործընթացին, այնպես էլ Մեծ Եվրասիայում ընթացող տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին»,- եզրափակեց փորձագետը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: