կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա։

  • Կիսվել: