ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թրամփը հերթական անգամ Թուրքիայի նախագահին տրամադրեց վետոյի իրավունք. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Թրամփը հերթական անգամ Թուրքիայի նախագահին տրամադրեց վետոյի իրավունք. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի ուղերձը, որտեղ Թրամփը Ցեղասպանություն բառի փոխարեն կրկին օգտագործել է "Մեծ Եղեռն" եզրույթըյ։

Ինչպես ասված է ANCA-ի հայտարարության մեջ՝  չորս տարի շարունակ նախագահ Թրամփը չի կարողացել պատշաճ կերպով դատապարտել Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ոչնչացումը՝ օգտագործելով "ցեղասպանություն" բառը, մինչդեռ ավելի վաղ խոստացել էր պաշտպանել հետապնդվող քրիստոնյաներին եւ աշխարհի այլ կրոնական խմբերի ներկայացուցիչներին:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Անկարայի քաղաքականությունն է, որը պարտադրվել է Վաշինգտոնին Թրամփի կողմից:

Նշվում է, որ, խուսափելով "ցեղասպանություն" եզրույթի կիրառումից, Թրամփը խոչընդոտում է Թուրքիայի նկատմամբ արդարադատության իրականացումը՝ կապվածՀայոցցեղասպանությանհետ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ ասվում է. "Չնայած անցյալ տարի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության գրեթե միաձայն ճանաչմանը՝ նախագահ Թրամփը հերթական անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ բացահայտ հակաամերիկյան բռնապետին, տրամադրեց վետոյի իրավունք ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում միլիոնավոր հայերի եւ այլ քրիստոնյաների ցեղասպանության մասին ԱՄՆ-ի ազնիվ հիշողության նկատմամբ":

  • Կիսվել: