երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թքել են ավտոների մեջ, ձվերով խփել, ավտոներն են ջարդել. ՀՅԴ-ականը պատմում է Գյումրիի միջադեպի մասին

Թքել են ավտոների մեջ, ձվերով խփել, ավտոներն են ջարդել. ՀՅԴ-ականը պատմում է Գյումրիի միջադեպի մասին

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել է Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասնկցությամբ տեսանյութ ու գրել․

«Ամբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված:

Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան:

Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը, ոչ թե համացանցը պարզի եղելությունը:

Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց»,-նշել է նա:

Պատգամավորը նաև նկար է հրապարակել՝ նշելով, թե դրանում երևում է ինչպես են սադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին։

  • Կիսվել: