հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տպավորություն է, թե գիտեք արմատական փոփոխություների ճանապարհը, բայց ինձնից թաքուն եք պահում. Բադասյանը՝ Բաբաջանյանին

Տպավորություն է, թե գիտեք արմատական փոփոխություների ճանապարհը, բայց ինձնից թաքուն եք պահում. Բադասյանը՝ Բաբաջանյանին

Փոփոխությունները կոսմետիկ բնույթ ունեն։ Այս մասին այսօր Աժ-ում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին։

«Առաջին ատյանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ձևավորման համար դատավորների թեկնածուների ընտրության չափանիշները վերանայված չեն այնպես, որ առավել լայն հնարավորություն ընձեռեն ընտրելու այնպիսի թեկնածուներ, որոնք արատավորված չեն կոռուպցիայով»,- իր խոսքում նշեց պատգամավորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ, դիմելով Բաբաջանյանին, ասաց, որ իր մոտ տպավորություն է, որ պատգամավորը գիտի արմատական փոփոխություների ճանապարհը, բայց թաքուն է պահում:

Խնդրում եմ, թաքուն մի պահեք, ներկայացրեք արմատական փոփոխությունների ճանապարհային քարտեզը, բայց ավելի լավ է նախագիծը: Դուք լավ քննադատում եք: Ով չի նպաստում դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, ձեր քննադատությունն ուղեք նրանց», - ասաց նախարարը:

  • Կիսվել: