ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Toyota Prado-ի վարորդը Արմավիրի մարզի ոստիկանապետի ներկայությամբ երթևեկությունը խախտելով մտել է ռեստորանային համալիր

Toyota Prado-ի վարորդը Արմավիրի մարզի ոստիկանապետի ներկայությամբ երթևեկությունը խախտելով մտել է ռեստորանային համալիր

Մայիսի 3-ին, ճանապարհային ոստիկանության տեսուչը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ»-ի մոտ, ոստիկանության բազմաթիվ ծառայողների ներկայությամբ չթույլատրելի հատվածով կոպիտ կերպով խախտել է երթևեկության կանոնները և փորձել է մտնել «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիր։

Նրա խախտումը նկատել է մարզի ոստիկանապետը, ում կարգադրությամբ ժամանել է ՃՈ տեսուչը, և Ռ. Առաքելյանը, ով վարում էր Toyota Land Cruiser Prado մակնիշի 003 HH 61 համարանիշի ավտոմեքենան, տուգանվել է։  Այդ ամենին ականատես էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ 

  • Կիսվել: