շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թող թալանը վերադարձնեն, որով մեր սահմանը կկահավորվի. Գնել Սանոսյան

Թող թալանը վերադարձնեն, որով մեր սահմանը կկահավորվի. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդդիմությանը կոչ է անում «թալանը վերադարձնել»:
Լրագրողներն այսօր նախարարին ներկայացրեցին ընդդիմության դիտարկումը, որոնք նշում են, թե ոստիկաննությանն ուղղված պարգևավճարներն ավելի լավ  է հատկացվեին  անվտանգությանը, սահմանի կահավորանքին:

«Գուցե, ոմանք իրենց թալանը վերադարձնեն երկրին, չսպասենք այս երկար դատավարություններին, հասկանալով, որ այդ երկիրը նաև իրենցն է, որով  և պետական կառույցների տարբեր աշխատակիցներ աշխատավարձ կստանան ու, ամենակարևորը, մեր սահմանը կկահավորվի», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը:

Նա նշեց, որ ոչ մեկ Պաշտպանության նախարարությունից գումարը չի վերցրել ու տվել ոստիկանությանը կամ այլ կառույցի:

  • Կիսվել: