Թող փորձի. Ալեն Սիմոնյանը՝ ապստամբության վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ապա պետք է ապստամբություն անել:
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը մասնավորապես ասաց. «Թող փորձի, թող փորձի»:
Հիշեցնենք, որ նախօրեին Արարատում Մանուկյանը հայտարարել էր․
«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք»։