Թող բերանները փակեն, ռադները քաշեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու ըտենց տպավորություն է եղել, որ սա իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում վերջին իրադարձությունների այս թվում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ՌԴ-ից հնչող արձագանքներին, այդ թվում ռուս պատգամավորների կողմից:
Խոսելով ձերբակալությանն անդրադարձող ռուս հաղորդավարների, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններից՝ ասաց.«Կարո՞ղ է Սամվել Կարապետյանը ծրարով մի 30-50 հազար դոլար փող է տվել, հիմա իրենք ասում են մեր ընկերն է, ում փող է տվել հարսանիքին երգել են, իր ընկերներն են: Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանությու՞ն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն և մեր երկրի ներքին գործերին չխառնվեն , դրանք հակառակ էմոցիա են առաջացնում՝ միայն իմ մոտ չէ, ՀՀ քաղաքացիների մոտ: Թող բերանները փակեն, ռադները քաշեն, ես համարում եմ, որ մենք շատ լրջորեն այս բաների հետևանքով պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը ՀՀ-ում: Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքները իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»: