հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թող այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի. փոխվարչապետը շնորհավորել է ասորական Նոր տարվա առթիվ

Թող այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի. փոխվարչապետը շնորհավորել է ասորական Նոր տարվա առթիվ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում ապրող ասորական համայնքի ներկայացուցիչներին: 

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ բնության զարթոնքը խորհրդանշող Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ բնության վերածննդի ու պտղաբերության այս տոնը խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի աշխարհին։

Հայաստանի կառավարությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին, կշարունակի անել առավելագույնը՝ Հայաստանում ապրող ասորի ժողովրդի ազգային արժեքների պահպանման ու բարօրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Կրկին շնորհավորելով Հաբ-Նիսանի կապակցությամբ՝ բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ առողջություն ու բարեկեցություն»,- նշել է նա:

  • Կիսվել: