ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին. փոխվարչապետ

Այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին. փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը և ողջույնի խոսքով հանդես եկել։

Փոխվարչապետը, մասնավորապես, նշել է․
«Սիրելի՛ հյուրեր,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

Համոզված եմ, որ այս օրերին ականատեսն ենք լինելու դիտարժան խաղերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին:

Սիրելի՛ հյուրեր,
Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը հայտարարում եմ բացված»:

  • Կիսվել: