շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թող ասեն իրենց այլընտրանքային լուծումը, որն ավելի լավն է, քան իշխանությանը, նման ծրագիր չեմ լսել իրենցից. Մարուքյանը՝ ընդդիմության մասին (տեսանյութ)

Թող ասեն իրենց այլընտրանքային լուծումը, որն ավելի լավն է, քան իշխանությանը, նման ծրագիր չեմ լսել իրենցից. Մարուքյանը՝ ընդդիմության մասին (տեսանյութ)

Ընդդիմությունն ուզում է ամեն ինչ անել, որ մի ցնցում լինի, գան իշխանության։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

՛՛Թող Օպերայում ասեն իրենց այլընտրանքային լուծումը, որն ավելի լավն է, քան իշխանությանը։ Նման ծրագիր չեմ լսել իրենցից՛՛,-հավելեց նա։

Նա նաև հավելեց. ՛՛Եթե իրենք հաջողեն, որևէ ձևով խառնեն երկիրը, հնարավորություն կտան, որ էլի հարձակման ենթարկվենք, պատերազմ լինի։ Մարդկանց էմոցիաների հետ են խաղում։ Զոհվածների ծնողներին ասում են, որ քո երեխայի արյունը ուրանում են, արի մեր հանրահավաքին՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: