երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տնտեսության վերականգնման համար կորոնավիրուսի դեմ պատվաստմումը խիստ կարևոր է. ԿԲ նախագահ

Տնտեսության վերականգնման համար կորոնավիրուսի դեմ պատվաստմումը խիստ կարևոր է. ԿԲ նախագահ

Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից կորոնավիրուսի դեմ պատվաստումների խնդիրը կրիտիկական է լինելու: Այդ մասին այսօր՝ մայիսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Թեև ասուլիսի թեման գնաճի զսպման նպատակով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանն էր նվիրված, ԿԲ նախագահը խոսեց կորոնավիուրսի համավարակի դեմ պատվաստումների մասին՝ շեշտելով դրանց խիստ կարևորությունը տնտեսության վերականգնման ու պետության զարգացման համար:
 
«Հայաստանի տնտեսության համար պատվաստումը կարեւոր է, - ասաց Գալստյանը: - Եթե մենք հանկարծ հայտնվենք երկրների ցուցակում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը ցածր կլինի, ապա տարվա երկրորդ կեսին կարող ենք բախվել խնդիրների»: Նրա խոսքով՝ դա, օրինակ, կարող է հարված հասցնել տուրիզմի ոլորտին, քան որ ազգային իմունիտետ ձեռք չբերած երկրների ցուցակում հայտնվելու ռիսկ կա, ուր այլ պետություներ կարող են իրենց քաղաքացիների ճամփորդություններն արգելել:
 
«Այժմ մենք որոշակի ակտիվություն նկատում ենք զբոսաշրջության ոլորտում Հայաստանում: Զբոսաշրջիկների հիմնական հոսքը Ռուսաստանից է», - ասաց նա՝ նկատելով, որ զբոսաշրջության ոլորտում ցուցանիշներն այս տարի կլինեն 2019 թվականի 25-30 տոկոսի մակարդակում: «2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ», - հավելեց նա:
 
Տնտեսության զարգացման առումով, ԿԲ նախագաի խոսքով, պատվաստումը կարող է առանցքային նշանակություն ունենալ: «Պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան: Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու երկրի ընդհանոր զարգացման տեսանկյունից», - եզրափակեց նա:

  • Կիսվել: