ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում ապրիլին կազմել է 9.4%

Տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում ապրիլին կազմել է 9.4%

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–ապրիլը 2021թ․ հունվար– ապրիլի համեմատությամբ:

Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%,

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%–ով,

Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով,

Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%–ով,

Շինարարության ծավալն աճել է 9.0%–ով,

Արտահանման ծավալն աճել է 25.2%–ով,

Ներմուծման ծավալն աճել է 39.1%–ով։

2022թ․ ապրիլը 2021թ․ ապրիլի համեմատությամբ՝

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.8%,

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.2%–ով,

Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով,

Առևտրի շրջանառությունն աճել է 8.6%–ով,

Շինարարության ծավալն աճել է 15.6%–ով,

Արտահանման ծավալն աճել է 19.8%–ով,

Ներմուծման ծավալն աճել է 24.1%–ով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: