ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ՏԿԵ նախարարը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Այսօր տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 3 հարց։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է հետևողական լինել հավաքագրումների ցուցանիշներին։

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունները, ըստ որոնց հստակեցվել են առաջնահերթությունները և սուբվենցիոն փաթեթեների ներկայացման ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականներին։

Նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

  • Կիսվել: