երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կգործուղվի Հունգարիա

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կգործուղվի Հունգարիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Գնել Սանոսյանը կգործուղվի Հունգարիա.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ ոլորտային համագործակցության մի
շարք հարցեր քննարկելու նպատակով։

2. Գնել Սանոսյանի՝ Հունգարիա գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

  • Կիսվել: