երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի հետ սահմանին սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից. Գրիգորյան

Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի հետ սահմանին սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից. Գրիգորյան

Ադրբեջանի հետ սահմանին սրացումբ ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին ապրիլի 4-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին հայտարարութունը:

«Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա»։

 

 

  • Կիսվել: