կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Տիկին Օհանյան». Հակոբ Արշակյանը Սեյրան Օհանյանին դիմելիս շփոթվեց, ԱԺ-ում բանավեճ տեղի ունեցավ (տեսանյութ)

«Տիկին Օհանյան». Հակոբ Արշակյանը Սեյրան Օհանյանին դիմելիս շփոթվեց, ԱԺ-ում բանավեճ տեղի ունեցավ (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության անդամ տիկին Կյուրեղյանին ընդհատեց, Սեյրան Օհանյանը հարցրեց՝ ինչի համար են անջատում տիկին Կյուրեղյանի խոսափողը, և այդ ժամանակ Հակոբ Արշակյանը շփոթվեց և Սեյրան Օհանյանին անվանեց «տիկին Օհանյան»։

ԱԺ-ում բանավեճ սկսվեց, Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը փորձում էին համոզել, որ Հակոբ Արշակյանը նման ձևով չի դիմել Սեյրան Օհանյանին։

«Ձեզնից ներողություն եմ անկնալում, պարոն Սեյրան Օհանյան։ Սեյրան Օհանյան, որը եղել է նախկին պաշտպանության նախարար և ունի տղամարդկային պատիվ։ Ներողություն չխնդրելով՝ ես հասկացա թե Դուք ի՛նչ արժանիքների տեր մարդ եք»,-ասաց Արշակյանը։

Քիչ  անց Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նման բան եղել է, և Սեյրան Օհանյանին «տիկին Օհանյան»-ով է դիմել և իրենց մեջ ամեն բան հարթվել է։

«Իսկապես, մենք տիկին ասելով՝ նույնիսկ, եթե շփոթմունքով, ոչ մի վիրավորանքի նշույլ չկա... Ես գնացի, նայեցի, և, այո՛, նման բան եղել է, ես շփոթմունքով նման ձևով եմ դիմել հարգելի պարոն Օհանյանին»,-պարզաբանեց Արշակյանը։

 

  • Կիսվել: