կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից․ նա հանդես կգա որպես անկախ պատգամավոր

Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից․ նա հանդես կգա որպես անկախ պատգամավոր

Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքերը համահունչ չեն Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:

  • Կիսվել: