հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Միրզոյանը՝ Սյոդերին

Տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման միջոցով. Միրզոյանը՝ Սյոդերին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը:

44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում հատկապես շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հնարավոր է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով:

 

 

 

  • Կիսվել: