չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեսչական մարմինները կայացրել են 4 682  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում

Տեսչական մարմինները կայացրել են 4 682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի դրությամբամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 54837 ստուգում, որից միայն 824-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

  • Կիսվել: