հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տեսա՞ք, որ ես կապ չունեմ Միքայել Մինասյանի հետ, իրենք կապ ունեին. Մարուքյան

Տեսա՞ք, որ ես կապ չունեմ Միքայել Մինասյանի հետ, իրենք կապ ունեին. Մարուքյան

Մինչեւ Փաշինյանն էլ իր տեսակետը չմեկնաբանի, ես որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին։

Ըստ Մինասյանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն առաջարկ է արել, ինչն ինքը մերժել է:

«Այդ հարցին կարող է վերաբերմունք ունենալ երեք մարդ՝ Վանեցյան, Մինասյան, Փաշինյան. Առաջին երկուսը ասել են, մինչեւ Փաշինյանն էլ իր տեսակետը չմեկնաբանի, ես որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել: Հիմա կարող է Փաշինյանը ասի՝ սուտ են ասում, կարող է ասի՝ այո, ես հանձնարարել եմ: Ես ուրիշ հարց եմ տալու Փաշինյանին, բայց վստահ եմ, որ իրենց պատգամավորներից ասած կլինեն, որ հարցը հնչեցնեն, որ ինքն էլ պատասխանի ու այդ թնջուկը հանգուցալուծում ունենա։

Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ, իրենք կապ ունեին: Երեկ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Վանեցյանն ու Մինասյանը հին ընկերներ են: Այսինքն դուք Մինասյանի հին ընկերոջը նշանակել էիք ԱԱԾ պե՞տ»,-ասաց Մարուքյանը:

 

  • Կիսվել: