չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տեր-Պետրոսյանի հրաժարականի 25-ամյակի՞ն էր նվիրված այդ նիստը, որտեղ նստածները մասնակցել էին հեղաշրջման պրոցեսին.Արսենյան

Տեր-Պետրոսյանի հրաժարականի 25-ամյակի՞ն էր նվիրված այդ նիստը, որտեղ նստածները մասնակցել էին հեղաշրջման պրոցեսին.Արսենյան

Այս աղմուկի հետեւում կանգնած ուժերը ցանկանում են որոշակիորեն տորպեդահարել խորքային փոփոխությունները, որ մենք ուզում ենք անել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով փետրվարի 3-ին ԱԺ դահլիճում Լաչինի միջանցքի փակման հետեւանքների վերաբերյալ խորհրդարանական լսումներին:

«Ես կարծում եմ՝ որոշակի ուժեր, որոնք, օրինակ, Լավրովի տված հարցազրույցի նյութը սկսեցին դարձնել նոր հաց թխելու խմոր, նորից ուղղված է մեր հասարակության հոգեկան  հավասարակշռությունը խախտելուն:

Լավրովն ասաց այն, ինչ ասաց, մենք Հայաստանի իշխանությունն ենք, մենք ՌԴ իշխանությունը չենք եւ ռուս պաշտոնյաներին տեքստեր չենք տալիս ու ասում՝ էս տեքստով խոսա: Իրենք էլ մեզ չեն տալիս: Պետական հարաբերությունների թնջուկում հենց մեր առավելագույն խնդիրն այն է, որ վիճահարույց հարցերի ժամանակ քննարկումը չտանենք առճակատում, չբոցավառենք: Մեր խնդիրն է, որ գտնենք փոխզիջումներ եւ հետագա հարաբերությունների զարգացման հնարավորություններ ստեղծենք: Այդ ամենը պետք է տեղի ունենա պետական կյանքի հանգիստ միջավայրում, որը հիմա չկա»,-ասաց նա:

Գուրգեն Արսենյանի խոսքով, քաղաքական ու քարոզչական դաշտում ներդրվել է խոսույթ, որ այն 680 հազար ՀՀ քաղաքացիները, որ ընտրել են իշխող թիմին, սխալվել են: «680 հազարը սխալ են ու միայն իրենք են ճիշտ, այն մարդիկ, որոնք 20 տարի ասպատակել են Հայաստանը:

Լսումները փետրվարի 3-ին էին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 25-ամյակի օրը: Ուզում էի ասել՝ էդ 25-ամյակի՞ն է նվիրված ձեր այս հանդիսավոր նիստը, երկրորդ  բանն եք փորձելու իրականացնե՞լ:  Դահլիճում նստածների մեծամասնությունը մասնակցել է հեղաշրջման այդ պրոցեսին՝ ՀՀ օրինական իշխանություններին ստիպելով հրաժարական տալ»,-ասաց նա:

  • Կիսվել: