Թեհրանը կարծում է, որ Թրամփը ծրագրել էր հարվածել Խամենեիի նստավայրին. իրանցի գեներալ
Իրանի կողմից Իրաքի ռազմաբազաների հռթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված էին ամերիկյան զինված ուժերը, ակնկալվում էր, որ ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանին, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նստավայրին: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում, գրում է gordonua.com-ը։
Նա հիշեցրել է, այս տարվա հունվարի 3-ին ԻԻՀ պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ-ն թիրախավորում է «իրանական 52 օբյեկտ, որոնք կարևոր նշանակություն ունեն երկրի համար»:
Հաջիզադեն նշել է, որ Թեհրանի կենտրոնում գտնվող Այաթոլլահ Խամենեիի նստավայրը եղել է դրանց մեջ:



