կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի ունեցածն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ. Սաքունցը՝ Ասլանյանի ձերբակալության մասին

Տեղի ունեցածն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ. Սաքունցը՝ Ասլանյանի ձերբակալության մասին

Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի ձերբակալությանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ուղղակի փաստեր, որոնց հիմա եզրակացությունը վերջում:

1․Մամիկոն Ասլանյանը Վանաձոր քաղաքապետ է ընտրվել 2016թ հոկտեմբերին որպես ՀՀԿ անդամ

2․ Մամիկոն Ասլանյանը մասնակցելով որպես անկուսակցական, իր անունով ձևավորված դաշինքով Վանաձորի ավագանու 2021թ դեկտեմբերի 5-ի ընտրություններին, ստացել է ամենամեծ թվով ձայները և իր դաշինքը ստացել է ամենաշատ թվով մանդատները՝ 15 մանդատ, երկրորդ տեղում ՔՊ-ն է ստացել ՝ 9 մանդատ։

3․ Մինչ ավագանու ընտրությունները, 2021թ սեպտեմբերի 14-ին հարուցվում է քրեական գործ, և այդ գործի շրջականերում Մամիկոն Ասլանյանը ձերբակալվում է այսօր՝ դկտեմբերի 15-ին

4․ Վանաձոր ավագանու առաջին նիստը, որը պետք է ընտրի Վանաձորի քաղաքապետ, նախատեսված է դեկտեմբերի 20-ին։

Հիմա փոքր վերլուծություն։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված փաստերով արարքները, որոնք համարում են քրեական գործողություններ/թե ինչքանով են հիմնավոր ցույց կտա քննությունը/ որ թվականներին են կատարվել, չի նշված։

Եթե այդ գործողությունները կատարվել են ենթադրենք մինչև 2018թ, ապա, ինչու չի քրեական գործ հարուցվել ասենք հենց 2018թ հեղափոխությունից հետո, կամ լավ ասենք, 2019թ, 2020թ կամ 2021թ․-ի առաջին կեսին։

Քննարկման առարկա չեմ դարձնում հարցը, թե նշված արարքները Մամիկոն Ասլանյանը կատարել է, թե ոչ, դա անմիջականորեն պետք է պարզի քննչական մարմինը։

Բայց այն, որ քրեական գործի հարուցման ժամանակը համընկել է ավագանու սպասվող ընտրությունների նախաշեմին, իսկ ձերբակալումը համընկնում է քաղաքապետի ընտրությանը նախորդող մի քանի օրվա հետ, բացարձակապես պատահական համարել չեմ կարող։

Ավելին, ենթադրյալ հանցագործության համար ենթադրյալ կալանավորման մասին դատարանի որոշմամբ ակնհայտորեն կխոչընդոտվի Մամիկոն Ասլանյանի անմիջական մասնակցությունը քաղաքապետի ընտրությանը։

Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված փաստաթղթերի վրա, որևէ ուղղակի ազդեցություն անգամ Մ․Ասլանյանը չի կարող ունենալ, որովհետև քաղաքապետն ինքը չէ, այլ կա ժամանակավոր պաշտոնակատար։

Այս ամբողջ շարադրանքը հիմք է տալիս պնդելու, որ նույնիսկ հիմնավոր քրեական հետապնդման դեպքում անգամ, տեղի ունեցածն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Նույնիսկ եթե քննության արդյունքում հիմնավորվի արարքների հանցավորությունը, ապա քրեական գործի հարուցման, քննության և ձերբակալության ժամանակների համընկնումը ՏԻՄ-ի ընտրությունների ժամանակահատվածին, և ավագանու կողմից քաղաքապետի ընտրության ժամանակահատվածին, այլ ենթադրության հիմք չի տալիս։

Տրամաբանությունը չի կարող ենթարկվել որևէ քաղաքական նպատակահարմարությանը։ Եվ վերջապես, այս փնթիությանը երբ է վերջ տրվելու՛՛։

Հիշեցնենք, որ ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է:

  • Կիսվել: