երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը

Այսօր՝ 2024 թվականի փետրվարի 26-ին տեղի է ունեցել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը:

«Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտների կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը ներկայացրեց Նախագծով ակնկալվող փոփոխությունները, Հայաստանի մասնակցությունն ու հնարավորությունները։

Հանձնաժողովի անդամները բանավոր հարցեր հնչեցրին՝ կապված մասնավոր հատվածի հետ համագործակցության խողովակների ստեղծման, Հայաստանի Հանրապետության համար ընտրված գերակա այն գերակա ուղղությունների վերաբերյալ, որոնց շրջանակներում Հայաստանը կարող է համագործակցել ԵԱՏՄ գործընկերների հետ»,-նշել է նա։

  • Կիսվել: