երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փակ աշխատանքային քննարկում է կազմակերպել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փակ աշխատանքային քննարկում է կազմակերպել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, շարունակելով «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում, նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով նիստերի շարքը, այսօր փակ աշխատանքային քննարկում կազմակերպեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի և մասնագետների հետ, hայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Քննարկման հիմնական թեմաներն էին շինարարական ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման, անխոչընդոտ, առանց բացառությունների և արգելքների շուկայի ձևավորման, շինարարության ոլորտում պետական գնումներին փոխադարձ մասնակցության մակարդակի բարձրացման հիմնախնդիրները:

  • Կիսվել: