Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:



