չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ամենամյա տնօրենների խորհրդի նիստ է տեղի ունեցել մայիսի 16-ին։

ԱՆԻՖ-ի տնօրինությունը Տնօրենների խորհրդին է ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում մեկնարկած ԱՆԻՖ-ի ներդրումային նոր ծրագրերը, գործող ծրագրերի իրականացման ընթացքը։ Տնօրենների խորհրդին են ներկայացվել նաև նախապատրաստական փուլում գտնվող մի քանի նոր ծրագրերի մանրամասները, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված են միջազգային ասպարեզում տարբեր ոլորտներում բարձր հեղինակություն վայելող անկախ անդամներ, որոնց ներկայությունն ապահովում է նաև ԱՆԻՖ-ի գործունեության համակողմանի և անաչառ գնահատումը, ծրագրերի թափանցիկությունը և արդյունավետության օբյեկտիվ գնահատումը։

Առաջիկա օրերին ԱՆԻՖ-ը հանրությանը կներկայացնի կազմակերպության համապարփակ հաշվետվությունը և կամփոփի 2019-2021թթ. գործունեության արդյունքները։

  • Կիսվել: