երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՆԻՖ-ը ամանորյա անակնկալ նվեր է մատուցել արցախցի երեխաներին

ԱՆԻՖ-ը ամանորյա անակնկալ նվեր է մատուցել արցախցի երեխաներին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, (ԱՆԻՖ) որպես սոցիալական պատասխանատվության հանձնառության մաս, ֆոնդի ծրագրերից մեկի՝ «Այգ-1» արևային կայանի ազդակիր համայնքներում բնակվող արցախցի երեխաների համար այց էր կազմակերպել Երևան։

img 2.jpeg (389 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՆԻՖ-ից հայտնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության հետ համատեղ իրականացվող «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի շրջակա համայնքներում, մասնավորապես՝ Թալին խոշորացված համայնքում, բնակություն հաստատած 11-17 տարեկան 50 արցախցի երեխա դեկտեմբերի 20-ին այցելել է մայրաքաղաք։ Նրանց համար շրջայց է կազմակերպվել Երևանում։

img1.jpeg (329 KB)

Այնուհետև  երեխաները հյուրընկալվել են ԱՆԻՖ- ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի և «Դոմ Արենա» ընկերության համատեղ՝ «Հարդ Ռոք կաֆե» ռեստորանում, համտեսել են սրճարանի բրենդային կերակուրները, մասնակցել են իրենց համար կազմակերպված ամանորյա ծրագրին:

img3.jpeg (488 KB)

Հագեցած օրվա ավարտին, ԱՆԻՖ-ի  «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի մեկ այլ  համատեղ նախագծի` «Բերրիմաունթ» ընկերությունից, երեխաները ստացել են նվերների տոպրակներ` ընկերության ջերմոցներում արտադրվող ելակներ և այլ քաղցրավենիք։ ԱՆԻՖ-ի մեկ այլ նախագծի՝ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության կողմից նվեր են ստացել գրենական պիտույքներ:

photo_10.jpg (161 KB)

img6.jpeg (294 KB)

  • Կիսվել: