երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ճոճկանում գործարկվելու է շչակը

Ճոճկանում գործարկվելու է շչակը

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ  ապրիլի 8-ին Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Ճոճկան բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում: Ժամը 11:00-ին գործարկվելու է բնակավայրում առկա շչակը, իրականացվելու է դպրոցի աշակերտների և անձնակազմի տարահանում և պատսպարում:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշվում է ԱԻՆ հայտարարության մեջ։  

 

  • Կիսվել: