հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ճապոնիան վճռական բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային հրթիռի արձակման առնչությամբ

Ճապոնիան վճռական բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային հրթիռի արձակման առնչությամբ

Ճապոնիայի կառավարությունը չորեքշաբթի բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին հավանաբար բալիստիկ հրթիռի արձակման առնչությամբ։ Այս մասին Տոկիոյում լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Հյուսիսային Կորեայի գործողությունները սպառնում են տարածաշրջանի եւ միջազգային հանրության խաղաղությանը եւ կայունությանը, դրանք անթույլատրելի են, - ընդգծել է կառավարության գլխավոր քարտուղարը։- Այս առնչությամբ մենք վճռական բողոք ենք հայտնել Պեկինում դեսպանության միջոցով»։

Չորեքշաբթի առավոտյան Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի արձակած հավանաբար բալիստիկ հրթիռն ընկել է։

Ավելի վաղ գերատեսչությունում ասել էին, որ այն կարող է ընկնել Ճապոնական ծովը, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, Կորեական թերակղզուց մոտ 550 կիլոմետր արեւելք։ Հավանական է, որ Հյուսիսային Կորեան արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին առընթեր ստեղծվել է տեղեկության հավաքման շտաբ։ Ճապոնիայի կառավարության ղեկավարն այցով գտնվում է Լիտվայում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ գագաթաժողովին։

Սա բալիստիկ հրթիռների արդեն 12-րդ արձակումն է, որոնք իրականացրել է Փհենյանը 2023թ. սկզբից։

  • Կիսվել: