շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում. Ճապոնիայի դեսպան

Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում. Ճապոնիայի դեսպան

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով պատիվ եմ ունեցել մասնակցելու Նորին մեծություն Ճապոնիայի կայսեր 64-րդ տարեդարձի արարաղությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ցանկանում եմ բարեկամ Ճապոնիային հայտնել երախտագիտությունս ջերմ ընդունելության և առհասարակ Հայաստանին, մասնավորապես՝ արցախահայությանը ցուցաբերած ու ցուցաբերվելիք աջակցության համար։

Հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար Ճապոնիան արդեն 2 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի միջոցով ՝ որպես անհետաձգելի օգնություն։

«Մեզ համար կարևոր օրակարգն այժմ տեղական համայնքներում տեղահանված մարդկանց ինտեգրումն է։ Ճապոնիան շուտով Հայաստանին մոտ 3 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԶԾ-ի սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակում։ Ինչպես ասացվածքն է ասում՝ իսկական ընկերը երևում է նեղության մեջ»,- նշել է իր խոսքում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը»,-հայտնել է Թովմասյանը։

 

  • Կիսվել: