չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմաբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Պատգամավորի խոսքով՝ տուգանային միավորների իրավակարգավորումը կիրառելուց հետո պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեին:

«Տուգանային միավորներ կիրառելու արդյունքում իջեցվել են տուգանքների սահմանային շեմերը: Առավելագույն տուգանքը կազմում է 25 հազար դրամ: Պրակտիկայում խնդիր առաջացավ՝ ինչպես պետք է տուգանենք այն մարդկանց, որոնք վարորդական իրավունքի վկայական չունեն, այսինքն՝ նրանց նկատմամբ տուգանք կիրառելը հնարավոր չէ: Սակայն կատարված իրավախախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձր է: Նման դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,- նշեց Խաչատրյանը: 

Պատգամավորը պարզաբանեց, որ տուգանային միավորների կիրառման հետաձգումը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պայմանավորված է Պարեկային ոստիկանության կազմավորման և ծրագրատեխնիկական խնդիրների լուծման հետ:

  • Կիսվել: