չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային խախտումների տույժ- տուգանքների փոխհատուցման համար ընդունվում են դիմումներ

Ճանապարհատրանսպորտային խախտումների տույժ- տուգանքների փոխհատուցման համար ընդունվում են դիմումներ

ԱՀ նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով ս.թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ճանապարհային ոստիկանությունում ընդունվում են դիմումներ:  Այս մասին  տեղեկացրեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Հունան Թադևոսյանը։

«Քաղաքացիները դիմումներին կից ՀՀ-ի կողմից տրված ծանուցումներն ու մուծված տուգանքի կտրոնը կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ դիմումի ձեռագիր տարբերակն ու նշված փաստաթղթերը ներկայացնել ճանապարհային ոստիկանություն»,-մեզ հետ զրույցում նշել է նա՝ հավելելով, որ վճարված տուգանքների փոխհատուցման տարբերակները հստակեցման փուլում են։

  • Կիսվել: